Աշխ․ օրեր՝ 64:00-21:00
Ոչ աշխ․ օրեր՝ 12:00-21:00
«Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության գործունեության առանցքը հենց հանդիսանում է բոլորի կողմից սիրված Երևան Պարկ-ը և դրանով իսկ հանրահայտ փաստ է, որ իրենք նույնական են: Ընկերությունը հետևողական է եղել, որ իր Հյուրերի համար պայմանները լինեն ամենաբարձրը, բայց նաև պահպանելով իրավական ստանդարտները, ի թիվս այլի նաև գրանցելով Երևան Պարկ ապրանքային նշանը <Պարկ Գրուպ>> ՍՊ ընկերության անվանմամբ, ինչը ընդունված է միջազգային փորձում:«Երևան Պարկ» նախագիծը Գարեգին Նուշիկյանի կարևորագույն նախաձեռնություններից է։ Նրա մեծ ցանկությունն էր ստեղծել մի այնպիսի ծրագիր, որ Հայաստանում բացակայում է։
Այս անգամ նրա գաղափարն էր բացել առաջին թեմատիկ այգին Հայաստանում, որը մարդկանց՝ հատկապես երեխաների կյանքը, կլցներ խինդ ու ծիծաղով, և կդարձներ այն ավելի գունեղ։
Երևան պարկը, լինելով տարածաշրջանում միակը իր գերժամանակակից ատրակցիոններով, խթան է հանդիսանալու Հայաստանում զբոսաշրջության արագ զարգացմանը։
2017 թվականից սկսած՝ նախագիծը նպատակ ուներ Հայաստան ներմուծել բարձրակարգ և աշխարհահռչակ ատրակցիոններ՝ համապատասխան միջազգային բոլոր չափանիշներին։
Ընկերության տեսլականն էր ստանալ մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոնների բալանսավորված համակցություն, ունենալ այնպիսի տպավորիչ ատրակցիոններ, որոնք կհիացնեին հանրությանը և կապահովեին հյուրերի լիարժեք ժամանցը։ «Երևան պարկ»-ի նպատակներից մեկն էր նաև շրջապատել այս ամենը բազմաթիվ ծառերով, կանաչապատ գոտիներով՝ դարձնելով այն Երևանի ամենամեծ այգիներից մեկը։
Մեր տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջնակարգ ժամանցի կենտրոնը՝գրավելով բոլոր տարիքի այցելուներին։Մենք հավատարիմ ենք մեր զբոսայգիներում բնության հետ ինտեգրմանը, ստեղծել տարածքներ, որոնք ոչ միայն հաճելի են, այլև արտացոլում են նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանմանը: Առաջնահերթություն տալով կանաչապատման աշխատանքներին, մենք մշտպես դարձնում ենք մեզ շրջապատող միջավայրը էլ ավելի բարելավված։
Ժամանցային ոլորտի քարշակը դառնալուն զուգահեռ, մեր կողմից կատարված ցանկացած քայլ ուղղված է Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Մենք ստեղծում ենք նոր աշխատատեղեր և ակտիվ մասնակցություն ունենում տնտեսության զարգացման մեջ։ Շնորհիվ մեր հաստատակամության, որակի, կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության ,մենք ձգտում ենք ձևավորել ապագա, որտեղ Երևան Պարկը կդառնա ոչ միայն պարզապես ժամանցի վայր, այլ Երևան քաղաքի կարևորագույն և ճանաչելի մասնիկ դառնալը ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։